211652_close_icon
views-count5443 դիտում article-date 12:30 01-09-2014

Ինչ ընթացք ստացավ կայծակի պատճառով մոտ ընկերոջը պատահականության արդյունքնում սպանած զինծառայողի գործը

Ընկերոջ կողմից արձակված հրազենային կրակոցից գլխի շրջանում վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանի սպանության համար կալանավորված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը դեռ կալանավորված է, և գործը գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՊՆ քննչական ծառայությունից: Չնայած լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ սպանված 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանի հարազատները պատրաստվում են բողոքը հետ վերցնել, քանի որ սպանությունը պատահականության արդյունք է եղել, բայց դեռ նրանք բողոքը հետ չեն վերցրել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը մահացել էր ոչ թե հակառակորդի, այլ՝ ծառայակցի կրակոցից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա փոխանցել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մահ է պատճառել: Նույն հոդվածով որպես կասկածյալ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը: Կատարվում է քննություն՝ մանրամասները պարզելու ուղղությամբ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ հենակետում ուժեղ կայծակ է եղել, և կրակող զինծառայողը, կայծակը շփոթելով նաև կրակոցների հետ, վախից կրակել է, ինչն էլ մոտ ընկերոջ մահվան պատճառ է դարձել: Մահացած զինծառայողը Նոր-Նորքի 6-րդ զանգվածից էր, իսկ կրակողը՝ Նոր Արեշից: Աշնանը երկուսն էլ պետք է զորացրվեին:

Նմանատիպ նյութեր