211652_close_icon
views-count1028 դիտում article-date 18:24 29-08-2014

Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ա. Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, եթե նա դա ցանկանա և համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին: Այս մասին հայտնում է УНИАН լրատվականը: Ռասմուսենն այս դիրքորոշումն է արտահայտել այսօր Բրյուսելում կայացած Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ավարտից հետո: Նա հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի կառավարության այն նախաձեռնությունը, որն առնչվում է այն արգելքի վերացանը, որ Ուկրաինան չպետք է անդամակցի որևէ դաշինքի: Արգելքի վերացումը ճանապարհ կհարթի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհին:

Նմանատիպ նյութեր