211652_close_icon
views-count1450 դիտում article-date 17:56 29-08-2014

Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին Կիևում երեկ ձերբակալել են

Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին Կիևում երեկ ձերբակալել են: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում տեղ գտած հայտարարությանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ Կիևում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան անվտանգության աշխատակիցների (ներառյալ դեսպանի անձնական թիկնապահի) դեմ ձեռնարկվել է հերթական վրդովեցուցիչ ակցիան. «Չնայած նրան, որ նրանք ներկայացրել են իրենց դիվանագիտական անձնագրերը, նրանց հնարովի պատրվակով ձերբակալել են սրճանարանից դուրս գալիս. իբրև թե, նրանց մոտ հայտնաբերվել են նռնակներ»: Հաղորդվում է, որ Սմոլենսկի հրապարակում պահանջում են շուտափույթ ազատ արձակել դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաև կոչ են անում դադարեցնել սադրանքները ռուսական դիվանագիտական ներկայացուցչության և նրանց անձնակազմի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր