211652_close_icon
views-count954 դիտում article-date 17:30 29-08-2014

Արևմուտքն ընտրության հնարավորություն չունի և ստիպված է համագործակցել Իրանի հետ. Ալի Սալեհի

Իրանի միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաները դինամիկ և անկախ զարգացող երկրի խորհրդանիշն են հանդիսանում: Այս մասին այսօր հայտարարել է Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Իրանի միջուկային կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին: «Իրանը գործում է իր սեփական քաղաքականության հիման վրա, և Արևմուտքն այլ տարբերակ չունի Իրանի հետ համագործակցելուց բացի»,-մեջբերում է Սալեհիի խոսքերը իրանական FARS գործակալությունը: Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունների և միջազգային «վեցյակի» միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 4 ամսով երկարաձգելու Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակի մշակումը:

Նմանատիպ նյութեր