211652_close_icon
views-count2674 դիտում article-date 16:50 29-08-2014

Ադրբեջանը դադարեցրել է Եվրոպայում իր կես միլիարդանոց նախագիծը

Ադրբեջանական Azmont ընկերությունը դադարեցրել է Չեռնոգորիայում կես միլիարդ արժողության բարձրակարգ առողջարանային համալիրի կառուցումը: Ադրբեջանական կողմը այդ քայլը կապում է տեխնիկական խնդիրների հետ: Բալկանյան լրատվամիջոցներն էլ իրենց հերթին գրում են, որ բացի Ադրբեջանից, Չեռնոգորիայից հեռանում են նաև արտասահմանյան այլ ներդրողներ: Այսպես, քաթարյան «Qatari Diar» հիմնադրամն արդեն հայտարարել է Տիվատ շրջանում հսկայական առողջարանային համալիրի շինարարության դադարեցման մասին: Ընկերությունը նախագծում պետք է ներդներ 350 մլն եվրո: Քաթարցիները իրենց որոշումը բացատրում են առողջարանային համալիրի շինարարության համար անհրաժեշտ հողատարածքի գնման հետ ծագած լրացուցիչ խնդիրներով: Այս տարվա հուլիսին բրիտանական-չեռնոգորյան Boke Group ընկերությունը հրաժարվեց 250 մլն եվրո արժողության գոլֆի հսկայական համալիրի շինարարությունից: 2012 թվականին Չեռնոգորիայում 90 տարով նախկին ռազմական օբյեկտի վարձակալության համամրցույթ էր անցկացվել, որի արդյունքներով հաղթել էր Triangle Investments and Development Limited ընկերության կողմից ներկայացված ադրբեոջանական SOCAR ընկերությունը: «Azmont»-ը պարտավորվել էր 8 տարվա ընթացքում 250 մլն եվրոյի չափով ներդրումներ կատարել, սակայն հետագայում որոշում էր կայացվել 250 մլն եվրոն մինչև 500 մլն եվրոյի հասցնելու վերաբերյալ, որպեսզի շինարարությունն ավարտվեր 28 ամսվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր