211652_close_icon
views-count1204 դիտում article-date 16:43 29-08-2014

Բակո Սահակյանը ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևներ և պատվավոր կոչումներ է շնորհել

Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 2 հոգի` հետմահու: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է 4 հոգի: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել է 83 հոգի, որից 7-ը` հետմահու: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Մխիթար Գոշ>> մեդալով պարգեւատրվել է 4 հոգի, <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով` 4 հոգի, <<Երախտագիտություն>> մեդալով` 26 հոգի: Մշակույթի, արվեստի, ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Նմանատիպ նյութեր