211652_close_icon
views-count1503 դիտում article-date 18:01 29-08-2014

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն ամուսնացել են

Associated Press-ը հայտնում է, որ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն ամուսնացել են: Այս մասին հայտնել է նորապսակների մամլո քարտուղարը, որի խոսքերով՝ պսակադրությունն իրականացվել է օգոստոսի 23-ին, Ֆրանսիայում: Դրան մասնակցել են Ջոլիի ու Փիթի ընտանիքների անդամներն ու ընկերները: Դերասաններն իրենց նշանադրության մասին հայտարարել էին դեռևս 2012 թվականի ապրիլին: Ջոլիի համար սա արդեն երրորդ ամուսնությունն է: Մինչ այս նա ամուսնացած է եղել Ջոննի լի Միլլերի ու Բիլլի Բոբ Տոռնտոնի հետ: Փիթն ամուսնացած է եղել միայն Ջենիֆեր Էնիսթոնի հետ, որի հետ նա ամուսնալուծվել է 2005 թվականին՝ ամուսնությունից 5 տարի անց: Փիթն ու Ջոլին ունեն 6 երեխա, որոնցից երեքի համար նրանք խորթ ծնողներ են:

Նմանատիպ նյութեր