211652_close_icon
views-count1103 դիտում article-date 19:04 28-08-2014

Ուեյն Ռունին` Անգլիայի հավաքականի նոր ավագ

Անգլիայի հավաքականի նոր ավագ է ընտրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին: «Ես երկար եմ մտածել: Ուեյնը ամենաշատն է համապատասխանում այդ դերում: Նա այդ պատվին արժանացել է իր նվիրվածության և փորձի շնորհիվ: Ռունին նախկինում կրել է Անգլիայի հավաքականի թևկապը և այժմ կրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագի թևկապը: Մենք նրա հետ երկարատև զրույց ենք ունեցել, և նա համաձայնվել է իր վրա ընդունել ճնշումը, որը միշտ լինում է մեր հավաքականի ավագի վրա: Կարևոր է, որ խաղացողները իրենց վրա վերնցնե նման մեծ պատասխանատվությունը»,- նշել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի նախկին ավագը Ստիվեն Ջերարդն 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո ավարտեց միջազգային կարիերան:

Նմանատիպ նյութեր