211652_close_icon
views-count4958 դիտում article-date 18:27 28-08-2014

29-ամյա երիտասարդը հյուրանոցում կնոջ է վիրավորել, իսկ ավելի ուշ դանակահարել նրա որդուն

29-ամյա Հրաչյա Բեկջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Արշակունյաց պողոտայի 45 հասցեում գործող <<Աննա-Կակաչ>>-ին պատկանող հյուրանոցի նախասրահում անհարկի վիճաբանել է Գայանե Սայադյանի հետ , որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ անհարագալից վերաբերմունք ներկաների նկատմամբ, շուրջ 10-15 րոպե տևողությամբ աղմկել է, իր մոտ եղած գումարը նետել է վերջինիս դեմքին,սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գ.Սայադյանին, որի հետևանքով խախտելով է հյուրանոցի բնականոն աշխատանքը: Ավելի ուշ վ վերը նշված միջադեպի հետ կապված Հ.Բեկջանյանը վիճաբանել է Գ.Սայադյանի որդու` Գարիկ Խուդոյանի հետ, որից հետո Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հասցեում գործող <<Մարիամ-Մհեր>>ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել է Գ.Խուդոյանի ձախ նստատեղին և զույգ ազդրերին և զույգ ազդրերին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև մարմանական վնասվածք: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին եւ 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր