211652_close_icon
views-count1056 դիտում article-date 17:06 28-08-2014

Ի՞նչ եղավ կեղծ հավաքարարների գործը

Կենտրոնի մաքրության ծառայության նորանշանակ ղեկավարը խոստանում է չկրկնել իր նախորդի խարդախությունները: Եզրակացությունը հրապարակեց ու ճանճասպանով սեղանին խփեց: Այնքան վստահ, կարծես, հրահանգ է ստացել: Վերևից: Քնած շներով շրջապատված Կենտրոնի մաքրության ծառայության պահակը շատ ագրեսիվ է: Սկանդալն այս հիմնարկում շատերին է հունից հանել: Նյարդերն էլ չեն դիմանում: Որ կողմ շրջվեն` հարցնում են` կեղծ հավաքարարների գործն ի՞նչ եղավ: Պահակը չեղած մյուս ճանճին էլ խփեց, ու այդ պահին բանագնացը հայտնվեց: Գլխավոր ինժեներն էլ թեմայից հոգնած ճշտեց` Դոնեցկի թեժ գի՞ծ եք եկել, քանի՞ զոհ, քանի՞ վիրավոր... Զոհերի ու վիրավորների ցանկը 9 ամսում հարստացել է` նոյեմբերին միայն նախկին տնօրեն Սամվել Հովհաննիսյանի անունն էր տրվում, հիմա նաև նրա եղբոր` Արթուր Հովհաննիսյանի, աշխղեկների, փոխտնօրենի, հաշվապահի անուններն են մամուլում շրջանառվում: Նախաքննությունը պարզել է, թե ինչ հնարամտությամբ է հափշտակվել 300 միլիոն դրամը: Կենտրոն մաքրության նախկին ղեկավարությունը չեղած հավաքարարների փողն է յուրացրել: Ազատել են աշխատանքից 115 աշխատողի: Նրանց փոխարեն ու նրանց բանկային քարտերով ամեն ամիս հափշտակել աշխատավարձը: 5 տարի շարունակ: Ծառայողական մեքենայից Կենտրոն մաքրության նոր ղեկավարն է իջնում: Միքայել Դավթյանին լուրը ճանապարհին էր հասել` տարածքում լրագրող կա: Հիմա հաշվում է` քանի արագաչափ իրեն նկարեց: Միքայել Դավթյանին այս գործին նշանակեցին, երբ Սամվել Հովհաննիսյանին կալանավորեցին` նոյեմբերին: Ասում է` եկել է հիմնարկը կարգի բերի: Փաստաթղթերին չի կարող անցնել` ինչ եկել է, ոչ մի թուղթ չի տեսել` առգրավված են փաստաթղթերը: Սկանդալային կառույցի նոր ղեկավարությունը վստահեցնում է` հիմա ո'չ մի խարդախություն, ո'չ մի մեռյալ հոգի: Աշխատողները տեղում են, հավաքարարները` նույնպես` և' գիշերային, և' ցերեկային: Այս պահին միայն Միքայել Դավթյանը ոչ մի կերպ չի կարողանում հանգիստ տեղը նստել: Չի թաքցնում` վտանգավոր աթոռ է: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32921]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր