211652_close_icon
views-count1778 դիտում article-date 17:52 28-08-2014

Ադրբեջանը մտահոգված է Արցախում Իրաքի եզդիների հնարավոր բնակեցմամբ

Ադրբեջանը մեծապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում եզդիների հնարավոր բնակեցմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը: Haqqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին խստորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի «օկուպացված տարածքներում» եզդիների բնակեցմանը: Աբդուլլաևի խոսքով՝ նման փորձերը և գործողությունները միայն խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն գործընթացին և հակասում Ժնևյան կոնվենցիայի սկզբունքներին: Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարաել էր, որ Արցախի իշխանությունները պատրաստ են ընդունել Իրաքի եզդիներին:

Նմանատիպ նյութեր