211652_close_icon
views-count2385 դիտում article-date 16:16 28-08-2014

Տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը. տեսանյութ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քիչ առաջ տեղի է ունեցել Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը պաշտոնապես երդում է տվել և ստանձնել նախագահի լիազորությունները: Երդումից հետո հրանոթից 101 կրակոց է արձակվել, ինչից հետո Էրդողանն այցելելու է Աթաթուրքի դամբարան, այնուհետ՝ Չանքայայի նախագահական պալատ, որտեղ նրան է սպասում Թուրքիայի արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երդմնակալությանը ներկա են տարբեր պետությունների ներկայացուցիչներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.

Նմանատիպ նյութեր