211652_close_icon
views-count1162 դիտում article-date 16:09 28-08-2014

Խոդորկովսկին կոչ է արել դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը «փողոց դուրս գալով և գործադուլով սպառնալով»

Zn.ua-ի հաղորդմամբ` «Յուկոս» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին, ռուսաստանցիներին դեմելով, կոչ է արել դադարեցնել պատերազմը Ուկրաինայի հետ: Նրա կարծիքով` դրա համար բավական է ընդամենը «դուրս գալ փողոց և սպառնալ գործադուլով»: Ըստ Խոդորկովսկու` Ռուսատանի իշխանությունը տեղի կտա, քանի որ այն վախկոտ է: «Մենք պատերազմում ենք Ուկրաինայի դեմ, իսկապես պատերազմում ենք: Այնտեղ ուղարկում ենք զինվորներ ու տեխնիկա: Ուկրաինացիները կռվում են քաջաբար, սակայն նահանջում են: Բնականաբար, ուժերն անհավասար են: Եվ դրա հետ մեկտեղ մեր իշխանությունները մշտապես ստում են, ինչպես որ ստել են 1980-ական թվականներին Աֆղանստանի պարագայում, իսկ 1990-ական թվականներին՝ Չեչնիայի պարագայում: Այսօր Ուկրաինայի մասով ստելու հերթն է»,- նշել է Խոդորկովսկին:

Նմանատիպ նյութեր