211652_close_icon
views-count953 դիտում article-date 15:35 28-08-2014

ԱՄՆ-ը արդյունքի չի հասնի Իրաքում ահաբեկիչների բազաները ռմբակոծելով. Իրան

Իրաքում ահաբեկիչների բազաներին հասցվող ԱՄՆ-ի զինված ուժերի օդային հարվածներն արդյունք չեն կարող տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ի օդային հարվածները տեղին չեն, քանի որ ահաբեկիչները տեղակայվում են խաղաղ բնակչության մեջ: Ըստ Լարիջանիի՝ ԱՄՆ-ի օդային հարձակումներն ավելի շուտ քաղաքական ենթատեքստ ունեն, այլ ոչ ռազմական: «Իսլամիստական պետությանն» արդեն հաջողվել է մեծ շրջաններ զավթել Իրաքում և Սիրիայում: Խմբավորման հիմնական նպատակը Մերձավոր Արևելքում իսլամական պետություն ստեղծելն է: Ահաբեկիչների դեմ պայքար ծավալած իրաքյան քրդերին սպառազինություն է տրամադրում նաև Մեծ Բրիտանիան:

Նմանատիպ նյութեր