211652_close_icon
views-count923 դիտում article-date 15:52 28-08-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 27-ից 28-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը: Խարդախության` 6, մաքսանենգության` 2, յուրացման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր