211652_close_icon
views-count1208 դիտում article-date 14:02 28-08-2014

Պաշտոնական. Խաբի Ալոնսոն տեղափոխվում է «Բավարիա»

«Բավարիա»-ն իր Twitter–ի պաշտոնական էջի միջոցով հայտնել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան խաբի Ալոնսոյին ձեռք բերելու մասին: Մոտակա ժամերի ընթացքում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կժամանի Մյունխեն, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի մյունխենյան թիմի հետ: Գործարքի ֆինասնական կողմի մասին տեղեկություն չի տրվում: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, «Բավարիա»-ն իսպանացի խաղացողի տրանսֆերի համար 10 մլն եվրո է վճարել, իսկ 32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր