211652_close_icon
views-count912 դիտում article-date 14:59 28-08-2014

Վերապատրաստում են անցնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի թանգարանների աշխատակիցները

Ս.թ. օգոստոսի 26-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Կադրերի վերապատրաստում» ծրագրի շրջանակում «Թանգարանների ֆոնդային աշխատողների վերապատրաստում» թեմայով հնգօրյա դասընթացը։ Այն վարում է ՀՊՄՀ-ի թանգարանագիտություն և գրադարանագիտություն ամբիոնի դասախոս Նորա Դայանը։ Վերապատրաստմանը մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի շարք թանգարանների գլխավոր ֆոնդապահներ և մասնագետներ։ Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն ֆոնդային աշխատանքի համալրման, հաշվառման, տարբեր ժամանակաշրջանների բո­վան­դա­կութ­յան և համապատասխան ձևերի (ֆոր­ման­ների) վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Դասընթացի մեկնարկի օրը մասնակիցները շրջել են Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը, կենդանի կատար­մամբ ունկնդրել կոմպոզիտորի մշակմամբ «Ղարիբ բլբուլ» երգից մի հատված, հնչեցրել Սպենդիարաֆոնն ու ղեկավարել վիրտուալ նվագախումբը։ Վերադառնալ

Նմանատիպ նյութեր