211652_close_icon
views-count1085 դիտում article-date 17:42 28-08-2014

Վերջին տարիներին Շվեյցարիայում կտրականապես աճել է ինքնասպան-զբոսաշրջիկների թիվը

Lenta.ru-ն հաղորդում է, որ Շվեյցարիայում 4000 եվրոյի դիմաց յուրաքանչյուր ցանկացողի ուղարկում են այն աշխարհ: Վերջին տարիներին Շվեյցարիան զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն իր գեղատեսլի վայրերով ու լեռնադահուկային հագստավայրերով: Համայն աշխարհից Շվեյցարիա են ժամանում նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ իրենց կյանքին: Երկրում անահավանական հանարաճանաչություն են սկսել վայելել օտարազգիների համար էվթանազիայի (լավ մահ) ծրագրերը: Վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին երեք տարում Շվեյցարիայում կրկնապատկվել է ինքնասպան-զբոսաշրջիկների թվաքանակը: Եվ թեև շվեյցարացիները դժգոհ են իրենց երկրի նոր իմիջից ու քաղաքների փողոցներում դիակառքերի թվից, այնուամենայնիվ, երկրում ոչ ոք չի պատրաստվում արգելել կամավոր ինքնասպանությունը: Այդ նպատակով Եվրոպայի ամենաժողովրդավարական հանրապետություն են ժամանում աշխարհի 31 երկրների զբոսաշրջիկներ: Խոսքը հիմնականում գնում է ծանր հիվանդ մարդկանց մասին, որոնք տառապում են կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններից, ինչպես նաև քաղցկեղից: Ի հայտ է եկել նոր ֆենոմեն. ամուսինների միաժամանակյա ինքնասպանություն, որոնցից մեկը մահացու հիվանդ է: Այդ հարցում առաջամարտիկներն են բրիտանացի դիրիժոր Էդվարդ Դոունսն ու նրա կին Ջոանը, ով տառապում էր քաղցկեղից: Նրանք միասին կյանքից հեռացան 2009 թվականին՝ համապատասխանաբար 85 և 74 տարեկան հասակում: Սակայն Շվեյցարիայում չեն շտապում յուրաքանչյուր ցանկացողի ուղարկել այն աշխարհ: Մահանալ ցանկացող հիվանդը դեռ պետք է անցնի բազմաթիվ թեստեր ու զրույցներ, որպեսզի բժիշկներին ու անկախ փորձագետների ապացուցի, որ ունի առողջ դատողություն և չի փոխի իր որոշումը: Անգամ մահացու դեղորայքը տալուց րոպեներ առաջ բժիշկները հիվանդին ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ընթացակարգը սպանելու է նրան:

Նմանատիպ նյութեր