211652_close_icon
views-count755 դիտում article-date 14:25 28-08-2014

Ուկրաինայում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական կամպանիան

Ուկրաինայում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական կամպանիան: Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է ուկրաինական ZN.UA լրատվականը: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր 7-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշման մասին: Ընտրություններն անցկացվում են «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա, ինչը նախատեսում է խառը համակարգով 450 պատգամավորի ընտրություն, որոնց կեսն ընտրվում է համամասնական, իսկ մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով: Ըստ օրենքի` ընտրությունները չեն անցկացվի ժամանակավորապես օկուպացված տարածքներ Ղրիմում ու Սևաստոպոլում:

Նմանատիպ նյութեր