211652_close_icon
views-count1122 դիտում article-date 14:45 28-08-2014

Սիրիայում ձևավորվել է նոր կառավարություն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաման է ստորագրել նոր կառավարություն ձևավորելու մասին: Այս մասին հայտնել է սիրիական Sana պետական լրատվական գործակալությունը: Կառավարությունը վերստին գլխավորել է Վաիլ Նադեր ալ-Հալկին: Պահպանվել են նախկին կառավարության 19 նախարարների պաշտոնները, այդ թվում նաև արտգործնախարարի (Վալիդ Մուալեմ), ներքին գործերի (Մուհամմեդ աշ-Շաար) և պաշտպանության նախարարների (Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյջ) պաշտոնները: Նոր կառավարության կազմում կա 15 նոր անուն: Նախարարների ճնշող մեծամասնությունը պատկանում է Դամասկոսում իշխող Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությանը: Ազգային հաշտեցման հարցերով պետնախարարի պաշտոնը պահպանել է Ալի Հայդարը: Ներքին ընդդիմության առաջատար խմբակցությունները չեն ընդգրկվել կառավարության կազմում, թեև կային նման սպասելիքներ: Դա վկայում է, որ նախագահ Բաշար Ասադն ու նրա շրջապատը չեն կարծում, թե ներկայումս հարամարավետ պահ է ազգային միասնություն կառավարություն ձևավորելու համար:

Նմանատիպ նյութեր