211652_close_icon
views-count1719 դիտում article-date 13:21 28-08-2014

Խուճապ ձայնա և տեսասկավառակների երևանյան շուկայում. տեսանյութ

Պետական մի քանի կառույցներին նամակ գրելուց և պատասխան չստանալուց հետո թվային սկավառակների վաճառականներն ասուլիս էին հրավիրել հայտարարելու` իրենց կրպակները փակվում են: Հիմնական պատճառը սկավառակների վաճառքի նվազումը չէ, պարզապես մի քանի ամիս առաջ սկավառակներ արտադրող ԱԴԱՄՍ ընկերության ներկայացուցիչները հանդիպել են իրենց և գործնական առաջարկ արել: Ադամսի ներկայացուցիչները ասել են, որ մարդիկ ամեն ինչ գտնում են ինտերնետից և անվճար: Արդյունքում իրենց ապրանքը չի սպառվում: Վաճառողներից շատերը հրաժարվել են, քանի որ, իրենց խոսքով, մեկ սկավառակի գինը թանկ է եղել` 1100 դրամ: Դրանից հետո ընկերությունը հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն` ասելով, որ իր ապրանքը կրպակատերերը ապօրինի են վաճառում: Ոստիկանության աշխատակիցներն էլ 2 ամիս առաջ այցելել են կրպակներ, առգրավել սկավառակները: Աշոտ Մաթևոսյանը փորձել է հասկանալ, ինչ հիմքով են առգրավում սկավառակները, ունեն արդյոք համապատասխան որոշում: Պատասխանից զարմացել է: Ամեն կրպակից առգրավել են ոչ թե մեկ կամ երկու, այլ հարյուրավոր սկավառակներ: Նրանք, որ ասուլիսի էին եկել, մեծ վնասներ են կրել: Փաստաբանն էլ հարցի իրավական կողմն է վերլուծում` ոստիկանության կողմից չի պահպանվել առգրավման ընթացակարգը: Սկավառակներն առգրավել են առանց դատարանի որոշման: Վաճառողների փաստաբանը գրավոր նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով` միջամտել և պարզաբանել, թե ինչպես է ոստիկանությունը ԱԴԱՄՍ-ի ներկայացուցչի ցուցումով առգրավել սկավառակները, այն դեպքում, երբ վաճառողների խոսքով` իրենք սկավառակ են գնում այլ արտադրող ընկերությունից: ԱԴԱՄՍ-ի հասցեն գտնել չհաջողվեց: Ընկերության տվյալները չկան ոչ Սփյուռում, ոչ էլ տեղեկատվական մյուս ցանցերում: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32860]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր