211652_close_icon
views-count2915 դիտում article-date 10:59 28-08-2014

Ա. Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն տուգանվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է, որ մինչ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը օրենքի երկիր կառուցելու քարոզչությամբ է զբաղված, նրան պատկանող ընկերությունը անօրինականություն է գործում և տուգանվում: Թերթին հայտնի է դարձել, որ Ա. Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը հայտարարագիր չի ներկայացրել: «Արդյունքում ՕԵԿ նախագահի ընկերությունն իհարկե սիմվոլիկ, բայց, այնուամենայնիվ, տուգանվել է 50.000 դրամով: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Դրանից հետո էլ նույն «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն ներմուծել է գարու ածիկ, որի վերաբերյալ սահմանված 10-օրյա ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացվել՝ դարձյալ արժանանալով տուգանքի»,- գրումէ «Ժողովուրդ»-ը և հավելում. «Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ «Օրինաց երկրի» առաջորդի «Հայասի» կոնյակի գործարանը Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ խախտել էր մթնոլորտային օդի պահպանությունը եւ շրջակա միջավայրը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր