211652_close_icon
views-count1260 դիտում article-date 10:43 28-08-2014

ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում. «ՀԺ»

«ՀԺ»-ի հավաստի տեղեկություններով` ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը կապված է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետագա պաշտոնավարման հետ: «Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ եթե Մկրտումյանն ինքնակամ հրաժարական չտա զբաղեցրած պաշտոնից, դատական դեպարտամենտի հայտնի սկանդալը շարունակություն է ունենալու, և նոր քրեական գործեր են հարուցվելու: Մկրտումյանի հրաժարականի հարցն օրակարգում էր 1 տարի առաջ, երբ կալանավորվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը»,- գրում է թերթը և հավելում. «Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ մեզ հայտնեցին, որ կարգադրիչների մասով գործն ուղարկվել է դատարան, բայց այլ վարույթ է հարուցվել ՔՕ 308, 314 հոդվածներով՝ շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, կատարվում է նախաքննություն: Սա նշանակում է, որ Մկրտումյանի հարցը օրակարգից դուրս չի եկել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր