211652_close_icon
views-count2155 դիտում article-date 10:29 28-08-2014

Սեպտեմբերի 2-ին Երևանում չի՞ գրանցվի +40, +41 աստիճան. «ՀԺ»

«Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է տարածված լուրերն այն մասին, թե սեպտեմբերի 2-ին Երևանում կգրանցվի +40, +41 աստիճան: «Ընդհակառակը, ըստ Պետրոսյանի, օգոստոսի 30-ից հանրապետությունում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի: Երկու օրից մայրաքաղաքում ջերմաստիճանը կնվազի մինչև 35 աստիճան, հանրապետության հյուսիսային շրջաններում և մայրաքաղաքում կմեծանա անձրևի և ամպրոպի հավանականությունը: Պետրոսյանը քաղաքացիներին կոչ է անում օգտվել հենց «Հայպետհիդրոմետ» ծառայության տարածած տեղեկատվությունից»,- գրում է թերթը և հավելում. «Նշենք նաև, որ վերջին օրերին Երևանում գրանցվել է +39,7, Մեղրիում մոտ +42 աստիճան: Մեղրիի այս ցուցանիշը գրեթե ռեկորդային է Հայաստանի համար, բացարձակ ռեկորդը` +43.7 աստիճան, Մեղրիում գրանցվել է 2010 թվականին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր