211652_close_icon
views-count9842 դիտում article-date 20:00 27-08-2014

Ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետը. տեսանյութ

2014 թ. օգոստոսի 26-ին, ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի /պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը/ հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը: Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ 1-ին կարգի մասնագետ Զ. Կարապետյանը, ով իր ծառայողական լիազորությունների շրջանակներում, մի խումբ քաղաքացիների, թույլատրել է արգելված վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներից, տեղափոխել մեծ ծավալի սև հող, և այդ գործողություններին չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ապօրինի ստացել է ընդհանուր` խոշոր չափերի` 975.000 ՀՀ դրամ գումար ապօրինի վարձատրություն: Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 24-ին Զ. Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Զ. Կարապետյանի կողմից կատարված հանցավոր արարքին առնչություն է ունեցել նաև Ա. Լաբլաջյանը: Նախաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր