211652_close_icon
views-count20165 դիտում article-date 19:48 27-08-2014

Ողբերգական դեպք Սարի թաղում, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մահացածի եւ վիրավորի. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:30-ի սահմաններում Սարի թաղի 7-րդ փողոցում փլուզվել է թիվ 18 տունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները մեկ մարտական հաշվարկով, ինչպես նաեւ՝ թիվ 17 փրկարարական ջոկատը մեկ մարտական հաշվարկով: Ժամանել են նաեւ 1-03 Շտապօգնության, էլեկտրացանցի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մեկ մահացածի եւ մեկ վիրավորի: Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը: Տեղում աշխատում են նաեւ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Ոստիկանությունը պարզում է մահացածի եւ վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարների հետ օպերատիվորեն աշխատում են Երևանի 1-03 շտաբ օգնության բրիգադներն ու քաղաքացիները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր