211652_close_icon
views-count2294 դիտում article-date 18:00 27-08-2014

Ռուսաստանի դաշնակիցները` ըստ Ս. Լավրովի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է աշխարհում Ռուսաստանի դաշնակիցներին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լավրովը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնակից երկրներն են ՀԱՊԿ-ի անդամները, եվրասիական ինտեգրացիոն նախագծերի գծով գործընկերները, ՇՀԿ-ի ու BRICS-ի անդամները: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը որևէ բան չի տեսնում, որ իր դաշնակիցների թվում ոմանք մի շարք հարցերում ունեն Մոսկվայի դիրքորոշման հետ չհամընկնող դիրքորոշում: Լավրովը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ամենուրեք ու մշտապես քվեարկում է միասնական բլոկով, իսկ իրենք աղետ չեն համարում այն, որ ՀԱՊԿ-ում իրենց դաշնակիցները միշտ չէ, որ քվեարկում են Ռուսաստանի հետ համատեղ. «Մինչդեռ ՆԱՏՕ-ում այլ ուղղությամբ յուրաքանյուր քայլ, այլակարծության յուրաքանչյուր դրսևորում պատժելի է»: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Արևմուտքի հետ հակամարտության սրացմամբ

Նմանատիպ նյութեր