211652_close_icon
views-count27728 դիտում article-date 16:42 27-08-2014

2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում Սևանի ջրասուզակները Ծովինար լճից դուրս բերեցին Opel-ը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ծովինար արհեստական լիճն ավտոմեքենա է ընկել և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների և ջրասուզակի միջամտությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե 2 ժամ ջրասուզակներ Անդրանիկ Մնացականյանն ու Գոռ Հովհաննիսյանը, ով նաև խմբի հրամանատարն է, որոնողական աշխատանքներ կատարեցին լճում և հայտնաբերեցին Opel մակնիշի 34 NC 885 համարանիշի ավտոմեքենան, որը ԱԻՆ-ի աշխատակիցները հատուկ ճոպանների միջոցով դուրս բերեցին լճից: Տեղում են նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 21-ամյա Վ. Գրիգորյանին, ով իր ընկերների հետ եկել էր Ծովինարի ափ՝ հանգստանալու, մեքենան կայանել էր ափին, սակայն չէր պահպանել անվտանգության կանոնները և ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթալով՝ հայտնվել էր լճում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր