211652_close_icon
views-count2220 դիտում article-date 16:18 27-08-2014

Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի նետած «Սառցե դույլ» մարտահրավերը. տեսանյութ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի «Սառցե դույլ մարտահրավեր»-ը: Ինչպես փոխանցում է News Georgia-ն, Ալասանիան ներկա պահին աշխատանքային այցով գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում: Հենց այնտեղ էլ Ալասանիայի գլխին ջուրը լցրել է տեղաբնակներից մեկը: «Շնորհակալություն, Իրակլի, որ ընդունեցիք մարտահրավերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ափաթուրայը: Հիշեցնենք, որ Ափաթուրային իր պաշտոնում շուտով [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/27/24541/]կփոխարինի Հերբերթ Զալբերը[/url]: ԵՄ անդամ պետությունները հավանություն են տվել Զալբերի թեկնածությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր