211652_close_icon
views-count2628 դիտում article-date 15:39 27-08-2014

Իրանում խփված իսրայելական անօդաչուն օդ էր բարձրացվել Ադրբեջանի տարածքից. Դևիդ Սենսոտտի

Օրեր առաջ Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի մոտակայքում խփված իսրայելական անօդաչու թռչող սարքը օդ էր բարձրացվել Ադրբեջանի տարածքից: Նման տեղեկատվություն են տարածել այսօր արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Իտալիայի Զինված ուժերի լեյտենանտ, The Aviatonist-ի ռազմական մեկնաբան և լրագրող Դևիդ Սենսոտտիին, ով այդ մասին գրել է իր բլոգում: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իրանի ռազմուժը հայտարարություն էր տարածել, որ վայր է գցել իր օդային տարածքում հայտնված իսրայելական Hermes 450 անօդաչուն: Անօդաչու թռչող սարքը փորձել էր մուտք գործել Նաթանզի միջուկային օբյեկտի տարածք, սակայն փորձը ձախողվել էր: Դրանից անմիջապես հետո իսրայելական Canal 9 և ամերիկյան ABC հեռուստաալիքները հայտարարեցին, որ չնայած անօդաչուն իսրայելական արտադրության է, սակայն գտնվում է Իրանի հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի զինված ուժերի ենթակայության տակ: Ադրբեջանը կտրականապես հերքում է այդ տեղեկատվությունը:

Նմանատիպ նյութեր