211652_close_icon
views-count893 դիտում article-date 17:22 27-08-2014

Գվարդիոլան մեծագույն մարզիչ է. Բենատիա

Մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան, ով երեկ «Ռոմա»-ից տեղափոխվեց «Բավարիա», նշել է, որ երջանիկ է իրադարձությունների նման զարգացմանը: «Ես երջանիկ եմ, որ հանդես եմ գալու «Բավարիա»-ում: Տեղափոխությանս գործընթացը մի փոքր ձգձգվեց: Մի պահ ինձ թվում էր, որ այն չի կայանա: Հռոմում կարիերայիս հիանալի հատվածներից մեկն եմ անցկացրել, սակայն ներկայումս ինձ անհրաժեշտ է նոր մարտահրավեր: Գվարդիոլան շատ էր ցանկանում ինձ տեսնել «Բավարիա»-ում: Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ աշխատնքին, քանի որ Գվարդիոլան մեծագույն մարզիչ է: Ամեն ինչ կանեմ, որպեսզի «Բավարիա»-ն ավելի ուժեղ դառնա»,-ասել է Բենատիան:

Նմանատիպ նյութեր