211652_close_icon
views-count956 դիտում article-date 14:43 27-08-2014

Իրանը Արաքիի միջուկային ռեակտորում վերակառուցման աշխատանքներ է սկսել

Իրանի Արաքիի միջուկային գործարանում վերակառուցման աշխատանքներ են սկսվել: Այս մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նրա խոսքով՝ վերակառուցումն իրականացնում են իրանցի մասնագետները, միաժամանակ ստուգում հնարավոր դիվերսիան հայտնաբերող սարքերի աշխատանքը: «Մենք երկրի ԱԳ նախարարությունում խորհրդակցություն ենք անցկացրել, որի ժամանակ քննարկվել են գործարանի վերակառուցման հետ կապված տեխնիկական հարցեր»,-ասել է Սալեհին և հավելել, որ այդ հարցերը կբարձրաձայնվեն նաև Իրանի և «վեցյակի» հետ մոտ ապագայում տարվելիք բանակցություններում: Հիշեցնենք, որ Իրանը, ըստ Ժնևյան համաձայնագրի, պետք է դադարեցներ Արաքիի ռեակտորի աշխատանքը:

Նմանատիպ նյութեր