211652_close_icon
views-count17001 դիտում article-date 14:03 27-08-2014

Երևանում 39-ամյա վարորդը BYD-ով բախվել է ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի դատախազ որդու BMW X5-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Վահան Մամիկոնյանի վարած BYD մակնիշի Լ 0683 համարանիշի և 36-ամյա Մամիկոն Գեղամյանի վարած BMW X5 մակնիշի 64 ՏՏ 010 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մամիկոնյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է թիվ 2 բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Գեղամյանը ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի որդին է, ով աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Վ. Մամիկոնյանը, ով մեքենայով բախվել է դատախազի կայանած BMW X5-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր