211652_close_icon
views-count10559 դիտում article-date 18:50 23-08-2014

Թբիլիսյան խճուղում «Մուլտի Գրուպ» գազալցակայանի դիմաց բախվել են թոշակառուի Ֆոլցվագենն ու դիզայների մոտոցիկլետը, մոտոցիկլավարը հիվանդանոցում է (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Այսօր՝ օգոստոսի 23-ին, պատահար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 13/8 հասցեի «Մուլտի Գրուպ» գազալցակայանի դիմաց բախվել են Երեւանի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Մելքոնյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 34 PM 589 համարանիշի ավտոմեքենան եւ 32-ամյա Ստեփան Ազարյանի վարած Honda մակնիշի AA 128 համարանիշի մոտոցիկլետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով մոտոցիկլավար Ս. Ազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Վթարի վայր են ժամանել ճանապրհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան եւ մոտոցիկլը տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մոտոցիկլավարն աշխատում է Արտ Սեպ ՍՊԸ-ում որպես դիզայներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր