211652_close_icon
views-count8498 դիտում article-date 13:33 12-08-2014

Mercedes-ի վարորդը, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Երևանում տապալել է «սվետաֆորը»

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Mercedes մանկիշի 18 ՍԼ 016 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավաորող լուսաֆորին և բախվել մայթեզրի բետոնե հատվածին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում «սվետաֆորը» տապալվել է գետնին: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր պարզել են, որ վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և միայն ավտոմեքենան ՃՈ տուգանային հրապարակ տեղափոխելուց հետո պարզվել է, որ նա ընդհանրապես մեքենա վարելու իրավունք չի ունեցել: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարող ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակից Նովել Աշրաֆյանի հանձնարարականով, վարորդը տեղափոխվեց բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր