211652_close_icon
views-count10748 դիտում article-date 13:31 11-08-2014

Արմավիրի մարզում բախվել են ГАЗ-21-ն ու KIA Sorento-ն. վերջինս հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 9-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 55-ամյա Սաշիկ Գևորգյանի վարած ГАЗ-21 մակնիշի 28 ԼԼ 387 համարանիշի և Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Հաջոյանի վարած KIA Sorento մակնիշի 84 AA 044 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ГАЗ-21-ի վարորդ Ս. Գևորգյանն ու նրա ուղևոր, համագյուղացի 53-ամյա Վահան Բեբությանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով KIA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Նախնական տվյալներով KIA Sorento մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 3.200.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 159.000 դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր