211652_close_icon
views-count20387 դիտում article-date 14:57 10-08-2014

Կոտայքի մարզում արջը հարձակվել է և վնասել մի կնոջ, ԼՐԱՑՎԱԾ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գառնի գյուղից ահազանգ է ստացվել, որ մի կին մարմնական վնասվածք է ստացել և ըստ տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է ձեռքի մասում՝ արջի հարձակման հետևանքով: Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը պարզում է դեպքի հանգամանքները և նշված գյուղ են մեկնել Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարները, Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը շտապօգնության խմբի հետ: *** 15:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ վնասվածք ստացած կինը 54-ամյա Սիլվա Երդալարյանն է, իսկ արջը նրա վրա հարձակվել է «Ուշ թափի սար» կոչվող հանդամասում: Երբ Ս. Երդալարյանը նկատել է արջի քոթոթներին, մոտեցել և ցանկացել է լուսանկարահանվել նրանց հետ: Այդ ժամանակ արջը հարձակվել է նրան վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվում են Ոստիկանության Արտաշատի բաժին, քանի որ պարզվել է, որ այդ տարածքը Արարատի մարզի վարչական գոտում է գտնվում:

Նմանատիպ նյութեր