211652_close_icon
views-count55793 դիտում article-date 13:12 10-08-2014

ՀՀ վարչապետն ու Պաշտպանության նախարարը զինվորների հետ գիշերը անցկացրին Արցախի մարտական դիրքերում. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, Արցախի Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը գիշերը անցկացրին Արցախի մարտական դիրքերում: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք հանդիպեցին Արցախի մարտական դիրքերում ծառայություն կատարող զինվորներին, սպաներին, անգամ հանդիպումը տեղի ունեցավ ամենաթեժ կետերում, որտեղից հակառակորդի հենակետերը բաժանում էր մի քանի մետր հեռավորություն: Զինվորները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ իրենց «դուխը» երբևէ չի կոտրվել, և ավելի են ոգևորվում, որ ժողովուրդը գնահատում է իրենց ծառայությունը և էլ ավելի են ամրապնդվում, երբ սահմանային լարված այս օրերին Հայաստանի և Արցախի կառավարությունների պաշտոնյաները այցելում են դիրքեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը ադրբեջանական կողմից մի քանի անգամ հնչեցին կրակոցներ նաև այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը պատվիրակության հետ գտնվում էին մարտական դիրքերում, և ոչ մի խուճապ մեր զինվորների մոտ չնկատվեց: Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ գիշերը զինվորների հետ մնացին նաև մի քանի կամավորներ և ԵԿՄ անդամներ, ովքեր զինվորների հետ զրույցում պատմում էին Արցախյան հերոսամարտից դրվագներ: Գագիկ Շամշյանի բացառիկ ֆոտոռեպորտաժ և տեսանյութ՝ Արցախի մարտական դիրքերից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր