211652_close_icon
views-count23744 դիտում article-date 20:21 08-08-2014

Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մոտ վրաերթի են ենթարկվել 2 հետիոտներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հայկազ Օսիպյանը Արշակունյաց պողոտայում ՀՀ կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հարևանությամբ իր կողմից վարած Shkoda մակնիշի 691 OV 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, որոնցից մեկը հարվածի վայրից մոտ 10 մետր շպրտվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Վարդան Պետրոսյանը և տեսուչ Խաչատուր Գևորգյանը: Վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ՃՈ աշխատակիցներն ու օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադները, ովքեր վիրավորներին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտները փողոցը անցնելիս են եղել թույլատրելի հատվածով: Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, քննիչներ Գոռ Թադևոսյանն ու Բաղդասար Սարգսյանը: Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավագ քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով քննիչ Բաղդասար Սարգսյանը մեկնեց Էրեբունի բժշկական կենտրոն պարզելու վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Տեղում շտապօգնության բժիշկները ՃՈ աշխատակիցներին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: *** 22:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՃՏՀ քննության բաժինը պարզել է վրաերթի ենթարկվածների տվյալները․ նրանք են Մասիս քաղաքի բնակիչ 44-ամյա Ամալյա Վարդանյանը և Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչ 52-ամյա Ռուբեն Մովսիսյանը, ովքեր այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր