211652_close_icon
views-count2497 դիտում article-date 17:09 08-08-2014

ՕԵԿ-ական ԱԺ պատգամավորը պնդում է, որ չեն ապամոնտաժելու Ագրարային համալսարանի տարածքում կառուցած շինությունը

ՕԵԿ-ը պնդում է, որ չի ապամոնտաժելու Ագրարային Համալսարանի տարածքում իր կառուցած շինությունը, ավելին, շարունակելու է շինարարական աշխատանքերը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ավելին նշեց, թե դատարանը իրենց հնարավորություն է տվել վերակառուցել ոչ միայն Տեյրան 74 հասցեում դահլիճի տանիքը, այլեւ Աբովյան 43/1 հասցեներում գտնվող շինության տանիքը: Նրա խոսքով, դատարանը միայն թույլ չի տվել կառուցել Տեյրան 74 հասցեում դահլիճի պատուհանները եւ օդափոխության համակարգը փոխել: Ավելին ընդգծեց, որ դատարանի որոշումը իրենց գոցանում է եւ շարունակելու են իրենց շինարարական աշխատանքեր, որոնք խոչընոտվելու պատճառով մինչեւ հիմա ավարտին չէին հասցվում: Այնինչ մինչեւ այդ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/07/22875/]հայտնել էր[/url], որ օգոստոսի 7-ին, Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց դատական նիստ էր: Նիստը նախագահել է դատավոր Արայիկ Մելքումյանը, հայցվորի ներկայացուցիչներ էին Պ. Էֆենդյանը եւ Գ. Մուղնեցյանը, իսկ պատասխանողի ներկայացուցիչ էր Հ. Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի՝ «Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամի ընդդեմ Օրինաց Երկիր կուսակցության Օրինաց Երկիր կուսակցությանը Երեւան քաղաքի Տերյան փողոցի 74 հասցեում գտնվող համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքի մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասին ՀԱ.ԵԿԴ (2583) 02 )14 քաղաքացիական գործով հայցվոր «Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից դատարան ներկայացված հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու մասին միջնորդությունը . Դատարանը որոշել է, որ կիրառված հայցի ապահովման միջոցները ձեւափոխել՝ պատասխանողին թույլատրել վերականգնել Երեւան քաղաքի Տերյան-74 եւ Աբովյան 43/1 հասցեներում գտնվող շինության տանիքը, իսկ մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատարանը որոշել է որոշման կատարումը հանձնարարել ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի Հարկադիր Կատարումն ապահովող ծառայությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաեւ, որ օրեր առաջ մի խումբ ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի,Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ գիշերով գաղտագողի Ագրարային Համալսարանին պատկանող տարածքում կառուցել էին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անունն ստացած ԱԽՔապատ, իսկ Հովհաննես Մարգարյանն ու նրանց մամլո խոսնակը ապօրինի շինարարության վայր ժամանած ոստիկանության ականջներին լափշա էին կախում, թե իրենք Օրինաց Երկրի կողմնակից են եւ հարգում են դատարանի ցանկացած որոշում եւ իրենց գործողություններն անօրինական չեն: Մինչդեռ այսօր դատարանի որոշմամբ իրենց գործողություններում կան անօրինականություններ: Ագրարային Համալսարանի ուսանողներն ու դասախոսները, ովքեր դատարանի դիմաց էին, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Գոնե դատարանի որոշումից հետո ՕԵԿ-ականները ապամոնտաժեն ԱԽՔապատը, որը նման է նաեւ տապանաքարի»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՕԵԿ կուսակցության անդամները գիշերով Ագրարային համալսարանի տարածքում ապօրինի շինարարական աշխատանքներ էին կատարում, այն դեպքում երբ դատարանը ժամանակավորապես կասեցրել էր ցանկացած տիպի շին աշխատանքներ: Հրապարակումից հետո որոշ ՕԵԿ-ականներ կամ համակիրներ ֆեյսբուք սոցիալական ցանցում վայնասուն կապեցին, թե SHAMSHYAN.com-ը գույները խտացրել էր, որ իրենք գիշերով ոչ մի շինարարական աշխատանքներ չեն կատարել: Այնինչ` SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես են գող՝ կատվի սիրտը դող հոգեբանությամբ ՕԵԿ-ականները մթության քողի տակ կառուցում իրենց առաջնորդի անունը ստացած Ախքապատը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր