211652_close_icon
views-count12612 դիտում article-date 10:51 08-08-2014

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում ՕԵԿ առաջնորդի զավթած տարածքում կանխվեց խոշոր հրդեհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագրարային համալսարանի տարածքում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջները՝ 1 մարտական հաշվարկով և ավտոսանդուղքով, ովքեր կարողացել են ժամանակին մարել, իսկ այնուհետև մեկուսացնել Ագրարային համալսարանի տարածքում անօրինական շինարարական աշխատանքներ կատարող ՕԵԿ անդամների կողմից առաջացրած հրդեհը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի պատճառը եղել է էլեկտրազոդման աշխատանքներում անվտանգության կանոնները չպահպանելը, ու եթե հրշեջները օպերատիվորեն չժամանեին, Արթուր Բաղդասարյանի ԱԽՔապատի զավթաց անօրինական տարածքում, հրդեհը կտարածվեր դեպի Ագրարային համալսարանի շենք: Հավաքվածները կատակում էին՝ ասելով. «Մարդ էլ եղած լիներ անվտանգության խորհրդի քարտուղար ու չկարողանար պահել անվտանգության կանոնները. Վայ են երկրին, որ պետք է էտ տեսակ անվտանգության խորհրդի քարտուղար ունենար»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/07/22875/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց դատական նիստ էր: Նիստը նախագահում էր դատավոր Արայիկ Մելքումյանը, հայցվորի ներկայացուցիչներ էին Պ. Էֆենդյանը եւ Գ. Մուղնեցյանը, իսկ պատասխանողի ներկայացուցիչ էր Հ. Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի՝ «Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամի ընդդեմ Օրինաց Երկիր կուսակցության Օրինաց Երկիր կուսակցությանը Երեւան քաղաքի Տերյան փողոցի 74 հասցեում գտնվող համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքի մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասին ՀԱ.ԵԿԴ (2583) 02 )14 քաղաքացիական գործով հայցվոր «Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից դատարան ներկայացված հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու մասին միջնորդությունը . այսօր դատարանը որոշել է, որ կիրառված հայցի ապահովման միջոցները ձեւափոխել՝ պատասխանողին թույլատրել վերականգնել Երեւան քաղաքի Տերյան-74 եւ Աբովյան 43/1 հասցեներում գտնվող շինության տանիքը, իսկ մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր