211652_close_icon
views-count14668 դիտում article-date 13:18 08-08-2014

26-ամյա վարորդը Տավուշի մարզում Range Rover-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 26-ամյա Սոս Պլուզյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Range Rover մակնիշի 34 ՏQ 554 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Պլուզյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները և Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի բաժանմունքի քննիչն ու փորձագետը: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր