211652_close_icon
views-count1299 դիտում article-date 14:55 01-08-2014

Այսօր կմեկնարկի Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի 5-րդ հուշամրցաշարը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-ից 3-ը Երևանում անցկացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային պատանեկան 5-րդ մրցաշարը: Օգոստոսի 1-ին Երևան են ժամանել արդեն թիմեր Ռուսաստանի տարբեր նահանգներից,Վրաստանից: Վաղը, օգոստոսի 2-ի առավոտյան ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում /հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով: Պատվիրակությունների մեկնումը՝ օգոստոսի 3-ին:

Նմանատիպ նյութեր