211652_close_icon
views-count1120 դիտում article-date 14:38 01-08-2014

Անդրե Շյուռլեն կարող է իր կարիերան շարունակել «Ատլետիկո»-ում

Գերմանիայի հավաքականի և «Չելսի»-ի կիսապաշտպան Անդրե Շյուռլեն իր ելույթները կարող է շարունակել Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ատլետիկո»-ի կազմում, հայտնում է Marca պարբերականը: Աղբյուրի տվյալներով` «Չելսի»-ին իր հերթին ցանկանում է ձեռք բերել մադրիդցիների կիսապաշտպան Միրանդային: Իսպանական ակումբը առաջարկում է գործարքի մեջ ներառել նաև գերմանացի խաղացողին: Հարկ է նշել, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում «Ատլետիկո»-ի կազմը համալրել են հարձակվողներ` Մարիո Մանջուկիչը և Անտուան Գրիզմանը, ինչպես նաև դարպասապահ Յան Օբլակը:

Նմանատիպ նյութեր