211652_close_icon
views-count1171 դիտում article-date 13:02 01-08-2014

Հեռախոսի հակալրտեսային չիպի պատճառով Անգելա Մերկելը չի կարողանում զանգահարել նախարարներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողանում զանգահարել նախարարներին՝ հեռախոսի հակալրտեսային չիպի պատճառով: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Bild հրատարակությանը: Խնդիրն այն է, որ նախարարները և կանցլերը ստացել են հեռախոսներ, որոնք անհամատեղելի են իրար հետ: Կանցլերը հեռախոսը փոխելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱՄՆ ԱԱԾ-ն գաղտնալսում է Մերկելի զանգերը: ԶԼՄ-ների տվյալներով, կանցլերը օգտագործում է հեռախոս, որը համալրված է 2,5 հազար եվրո արժողությամբ չիպով: Այն թույլ է տալիս ապակոդավորել հեռախոսային խոսակցությունները և տեքստային նամակները մեկ պայմանով. տվյալ չիպը պետք է տեղադրված լինի երկու զրուցակիցների հեռախոսներում, իսկ հակառակ դեպքում կապ չի հաստատվի: Լրտեսական սկանդալից հետո կանցլերը որոշել է օգտվել վերոնշյալ չիպից, սակայն շտապողականության արդյունքում կանցլերը և նախարարները ստացել են միմյանց հետ անհամատեղելի հեռախոսներ:

Նմանատիպ նյութեր