211652_close_icon
views-count13852 դիտում article-date 12:24 01-08-2014

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդին` Սպարտակ Ղուկասյանը, պարզվել է, որ անմեղ է

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին SHMSHAYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպարտակ Ղոկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով, քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքերով: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հատնել էր, որ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի «դեբոշի» հետ կապված քրեական գործ է հարուցվել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ղուկասյանի նկատմամբ քր.գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 23-ին Ս. Ղուկասյանը Սամվել Բալասանյանի տան մոտ խուլիգանություն կատարելու կասկածանքով Գյումրիի Հին կինոյի շենքի մոտից ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին բերման էր ենթարկվել: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր