211652_close_icon
views-count44149 դիտում article-date 10:32 01-08-2014

Արտակարգ և ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում նոր կառուցվող ճանապարհին պայթեցվել է մեկուկես տոննայից ավելի պայթուցիկ. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հարավ-Հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով տեղի ունեցավ պայթեցում: Մինչ պայթեցումը նշված հատվածում ժամանակավորապես փակվեցին տրանսպորտային միջոցների համար ճանապարհը, ելնելով քաղաքացիների անվտանգությունից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել էին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից, ոստիկանության Թալինի, Աշտարակի բաժիններից, տեղում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության և Թալինի ու Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատներից, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներ, ովքեր պայթեցման վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա ուժեղացված ծառայություն էին կատարում որպեսզի քաղաքացիները չհայտնվեյին այդ տարածքում, ինչպես նաև գյուղացիների խոշոր և մանր եղջերավոր անասունները: Տեղում աշխատանքները ղեկավարում էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալ Արշակ Ափոյանը, ոստիկանության Թալինի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունը բարեհաջող անցավ, որից հետո շինարարական կազմակերպության աշխատակիցները սկսեցին ծանր տեխնիկայով ճանապարհից հեռացնել պայթյունի հետևանքով թափված քարերը: Պայթյունը իրականացնող կազմակերպության «Նյուտեքշին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ օգտագործվել է մեկուկես տոննայից ավելի պայթուցիչ, իսկ պայթյունից առաջացած սնկաձև լավան ու փոշին տեսանելի էին անգամ 1 կիլոմետր հեռավորությունից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր