211652_close_icon
views-count11980 դիտում article-date 21:15 31-07-2014

Հայտնի է այսօր երկրի սահմանների պաշտպանության համար զոհված 2 զինծառայողների ինքնությունը

Այսօր` հուլիսի 31-ին հակառակորդը հարձակումից զոհված զինծառայողների ինքնությունը հայտնի է: Նրանք են 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ԼՂ Պն մամուլի ծառայությունից: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի դիվերսիոն հարձակման հետևանքով այսօր՝ հուլիսի 31-ին, զոհվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի 2 զինծառայողներ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր