211652_close_icon
views-count1248 դիտում article-date 15:14 31-07-2014

Թուրքիայի կառավարությունը Սանասարյան վարժարանի շենքը չի վերադարձնում

Թուրքիայի իշխանություները չեն պատրաստվում Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող Սանասարյան վարժարանի շենքը վերադարձնել Պոլսի հայոց պատրիարքությանը, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1790]Ermenihaber.am[/url] կայքը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Գազեթեփորթ» լրատվական կայքը, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտնել է, որ շենքի վերադարձման հարցն այժմ օրակարգում չէ: Արընչը, պատասխանելով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Սեզգին Թանըրքըլու գրավոր հարցմանը, նշել էր, որ Հիմնադրամների գլխավոր վարչությունն այդ հարցով աշխատանքներ չի իրականացնում: Շենքի վերադարձման հարցը կրկին ուշադրության կենտրում էր հայտնվել, երբ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խաբեության զոհ էր դարձել: Վերջինս շենքի վերադարձման հարցով դիմել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպումից հետո օրեր անց պատրիարքարան էր եկել մի անձ և, ներկայանալով որպես կառավարության անշարժ գույքի հարցերով տեսուչ, Աթեշյանին ստորագրել էր տվել մի քանի կեղծ փաստաթղթեր, իբրև թե շենքի վերադարձման հետ կապված: Նա Աթեշյանից վերցրել էր 6000 թուրքական լիրա և անհետացել: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1790]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր