211652_close_icon
views-count1187 դիտում article-date 20:36 30-07-2014

Ինձ դուր է գալիս Դիեգո Կոստայի բնավորությունը. Դրոգբա

«Չելսի»-ի վերադառնալուց հետո իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան իր կարծիքն է հայտնել թիմի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի վերաբերյալ: «Վերջին մի քանի տարվա ընթացքում ես հետևում էի, թե ինչպես է հանդես գալիս Դիեգոն, և երբ առաջին անգամ դիտեցի նրա խաղը, որպես ֆուտբոլիստ նա ինձ շատ դուր եկավ: Ինձ դուր է գալիս նրա բնավորությունը, հուսալիությունը, ռմբարկուական հատկանիշները, տեխնիկան: Եվ ամենագլխավորը Դիեգո Կոստան սիրում է, որ իրեն հարգեն` դա շատ կարևոր է»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր